![2139-2about-hotel-2.png](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/2139-2about-hotel-2.png?v=1583744435)
Հյուրանոցի մասին
![r835-hotel-home-change.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/r835-hotel-home-change.jpg?v=1583744518)
Կովկաս հյուրանոցը
«Կովկաս» հյուրանոցն իր հյուրընկալ գործունեությունն է սկսել 2014թ. հուլիսի 2-ին։ Այն գտնվում է Զվարթնոց օդանավակայանից 17 կմ և Երևանի կենտրոնից 15 րոպե հեռավորության վրա։ Ելնելով իր աշխարհագրական դիրքից՝ Կովկաս հյուրանոցը լայնածավալ տեսադաշտ է ապահովում իր այցելուների համար, որտեղ մի կողմից հանդես է գալիս Հայաստան աշխարհի ամենաբարձր Արագած լեռը, որի բարձրությունն է 4090 մ, մյուս կողմից՝ իր խորհրդավոր պատկերով է հիացնում բիբլիկան Արարատը, որի բարձրությունն է 5165 մ։
![r837-2background-15339760314034.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/r837-2background-15339760314034.jpg?v=1583744518)
Հյուրանոցում առկա են ստանդարտ, ստանդարտ պատշգամբով, լյուքս, քինգ սյութ և ընտանեկան կարգի սենյակներ, որոնք իրենց հարմարավետությամբ
ամբողջական են դարձնում մեր հյուրերի հանգիստը։
![r838-hotels-change.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/r838-hotels-change.jpg?v=1583744518)
![2146-2146-edited-pool-15384812419668-2-15541054613398.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/2146-2146-edited-pool-15384812419668-2-15541054613398.jpg?v=1583744435)
Համալրված հանգիստ
Հանգիստն ավելի ակտիվ և հիշարժան է դարձնում համալրված հանգստի գոտին, որտեղ առկա են բացօթյա լողավազան՝ 25մ երկարությամբ, փակ լողավազան՝ 14 մ երկարությամբ, մարզասրահ, սպա գոտի՝ իր մերսման սրահներով, շոգեբաղնիքով (համամ, ֆիննական բաղնիք, սառցե սենյակ)։ Տարածքում առկա են նաև խաղասրահ՝ բիլյարդ, դարթս, սեղանի հոկեյ, ֆուտբոլ և մանկական խաղահրապարակներ։
![r839-2background-15339760314034.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/r839-2background-15339760314034.jpg?v=1583744518)
![2422-rest-15384863787633.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/2422-rest-15384863787633.jpg?v=1583744438)
ռեստորաններ
Կովկասյան ճաշատեսակների գրեթե ողջ տեսականին մեր հյուրերը կարող են համտեսել ոչ միայն հյուրանոցի տարածքում գտնվող «Ռուբինյանց» ռեստորանում կամ բարում, այլ նաև հենց հարևանությամբ գտնվող մեկ համալիրում և հայկական պատմամշակույթային մթնոլորտ հաղորդող ռեստորանային հատվածի սրահներում, որտեղ երեկոյան ընթրիքը համատեղվում է հայոց մշակույթի հետ։ Այսպիսով, «Կովկաս» հյուրանոցը բաց է հյուրերի լիարժեք հանգստի համար։
![r952-2background-15339760314034.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/r952-2background-15339760314034.jpg?v=1583744519)
![2154-conference-15384867575899.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/2154-conference-15384867575899.jpg?v=1583744435)
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՍՐԱՀ
Գործնական հանդիպումներ, գիտաժողովներ և այլ ձևաչափ ունեցող քննարկումներ իրականացնելու համար առաջարկում ենք Հայոց Կիլիկյան թագավորության ժամանակաշրջանի արքաների անունները կրող, ժամանակակից սարքավորումներով հագեցած սրահներ՝ նախատեսված «Կոնստանտին» սրահը՝ 240, «Թորոս»,«Լևոն» սրահները՝ 22-25, իսկ «Ռուբեն» սրահը՝ 18 անձանց համար։
![r841-2background-15339760314034.jpg](https://static.ucraft.net/fs/ucraft/userFiles/caucasuscomplex/images/r841-2background-15339760314034.jpg?v=1583744518)