• Հյուրանոց
    • Տուրեր
    • Հանդիպումների սրահ
    • Ֆիթնես, սպա և լողավազան
    • Լաունջ բար
    • Համարներ
    • Մեր հյուրանոցի մասին
  • Պատվիրել
  • Ռեստորաններ
    • Պատմություն
    • Կովկաս պանդոկ
    • Հարսանեկան արարողություններ
  • Մենյու
  • 3D Տուր
Caucasus Hotel
2480-patmutyun.jpg

իՆՉՈՒ՞ ԿՈՎԿԱՍ

Կովկասը գերազանցապես լեռնային երկիր է Եվրասիա մայրցամաքի եվրոպական մասի հարավ-արևմուտքում: Տարածությունը 440 հզ. կմ2: Մեծ Կովկասյան համակարգի ջրբաժան գծով Կովկասը բաժանվում է երկու մեծ մասի՝ Հյուսիսային Կովկաս և Հարավային Կովկաս: Հարավային Կովկասի կազմում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը: 

 

Կովկասը մարդկության ամենահին բնակավայրերից է: Մասնավորապես՝ Հայաստանում հայտ­նաբերվել են վաղ քարի դարի բազմաթիվ բնակատեղիներ: Արդեն մ. թ. ա. I հա­զարամյակի սկզբին այստեղ կազմավորվել են պետություններ: Էթնիկական և լեզվական առումով Կովկասն ունի բարդ կազմ: Այստեղ ապրել են 2 լեզվաընտանիքների (Կովկասյան կամ իբերա-կովկասյան և հնդեվրոպական) լեզուներով խոսող մոտ 50 ժողովուրդ: Այդ հա­ն­գամանքն իր հերթին պայմանավորել է մշակույթների, սովորույթների, ավանդույթների ու ազգային խոհանոցի մեծ բազմազանություն:

2298-hamaliri-1masin.jpg

հԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

2003 թ. մարտի 26-ին Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները համահիմնադրել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունը՝ «Կովկաս» պանդոկով: 2012 թ. Բացվել է«Կովկաս» ռեստորանային համալիրը և հինգաստղանի հյուրանոցը: «Կովկաս» ռեստորանային համալիրի հիմնադիրների ցանկությունն է եղել ոգեկոչել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր նախնիների հյուրասիրության դարերով ամրագրված ավանդույթներն ու սո­վորույթները, կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն­ ու ճա­շատեսակները: Այստեղի խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը կովկասյան խո­­հանոցի ավանդական բաղադրատոմսեր են՝ օգտագործելով միմիայն բարձրորակ սննդամթերք ու համեմունք:

 

Սակայն, լինելով սպասարկման ոլորտում, «Կովկաս» ռեստորանային և հյուրանոցային համալիրը չի սահմանափակվում այդ գործառույթով: Այն միևնույն ժամանակ միտված է հատկապես օտարերկրյա հյուրերին լավագույնս ծանոթացնել հայոց պատմությանը, իսկ տեղացիներին՝ կրկին հիշեցնել և ոգեկոչել հայոց փառավոր նախնիների անցած ճանապարհը:

 

Նախևառաջ այս նպատակով է, որ «Կովկաս» ռեստորանային համալիրը բաղկացած է հայոց չորս արքայատոհմերի անունները կրող շքասրահներից: Յուրաքանչյուր սրահ արտահայտում է իր դա­րաշրջանի ոգին և ձևավորված է տվյալ ժամանակահատվածը բնութագրող նկարներով ու որմ­նանկարներով: Համահունչ մթնոլորտ ու կոլորիտ ստեղծելու նպատակով օգտագործվել է միայն բնական շինանյութ` քար, գլաքար, աղյուս, կավ, երկաթ, փայտ, կտավ, եղեգն ու ծղոտ: Ջահերը, կանթեղները, ճաղերը, անգամ դռների նիգերն ու բռնակները դարբնի աշխատանք են:

 

Կարելի է ասել, որ «Կովկասը» մի փոքրիկ պատմություն է: Հայի տեսակի, նրա ստեղծագործ ոգու, կենսակերպի, փառահեղ մշակույթի, ռազմարվեստի ու արհեստների մասին պատմող գունեղ ու հետաքրքիր պատմություն:

Caucasus Hotel
  • Հյուրանոց
    • Տուրեր
    • Հանդիպումների սրահ
    • Ֆիթնես, սպա և լողավազան
    • Լաունջ բար
    • Համարներ
    • Մեր հյուրանոցի մասին
  • Ռեստորաններ
    • Պատմություն
    • Կովկաս պանդոկ
    • Հարսանեկան արարողություններ
  • Աշխատատեղեր
  • Գաղտնիության քաղաքականություն

Կապ ռեստորանների հետ

+374 98 919 919

 

Կապ հյուրանոցի հետ

+374 60 50 11 77
 

էլ-հասցե

[email protected]

2687-tripp.jpg
2688-booking.png

Կովկաս © 2020. Բոլոր իրավունքները պաշտպանված են.