«Կովկաս» Ռեստորան
Նշեք Ձեր միջոցառումները կամ վայելեք Ձեր առօրյան մեր շքեղ ու հարմարավետ ռեստորանային համալիրում։
Մեր Ռեստորանները
«Կովկաս» ռեստորանն իր հյուրերին է առաջարկում տարբեր սրահներ, որոնք կրում են հայկական թագավորությունների անունները: Սրահները առանձնանում են հետաքրքիր ճաշացանկով, ինչպես նաև հաճելի միջավայրով:
Արտաշեսյաններ

330 նստատեղ
Արտաշեսյան սրահը կառուցված է ամֆիթատրոնի տեսքով, և դա պատահական չէ: Արտավազդ Բ թագավորի օրոք (մ. թ. ա. 56-34 թթ.) Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում ստեղծվել էր հելլենիստական ոճի թատրոն։ Սրահը շատ հետաքրքիր է իր ինտերիերով, քանի որ սրահում կառուցված է հետաքրքիր մի ջրվեժ, որն անսովոր հանգստություն է պարգևում, իսկ երեկոյան՝ ուրախ երաժշտության և լույսերի ներքո կարող եք վայելել Ձեր ժամանակը:
Արշակունիներ

550 նստատեղ
Արշակունիների սրահն իր շքեղությամբ և նրբաճաշակ ոճով առանձնանում է մյուս սրահներից, որտեղ, շքեղ ջահերի լուսավորության ներքո, գեղեցիկ սեղանների շուրջ կարող եք տոնել Ձեր ուրախությունը: Այս սրահում հնարավորինս վերստեղծվել է հայոց թագավորական ոճը: Սրահի ձևավորումը հետաքրքիր զուգորդումներ է ստեղծում պատմական Հայաստանում, մասնավորապես՝ Արշակունյաց թագավորության շրջանում տոնական և հարսանեկան արարողությունների հետ:
Բագրատունիներ

250 նստատեղ
Բագրատունիների սրահը՝ դասական, անչափ գեղեցիկ և լուսավոր, կարծես սպասում է Ձեզ՝ իր նրբաճաշակ դասավորված սեղանների շուրջ: Սրահի ոճը ներդաշնակ է Վերածնության ոգուն և դա պատահական չէ: Հենց Բագրատունիների թագավորության շրջանում էր, որ հայ մշակույթը նոր վերելք ունեցավ և եվրոպացիներից մի քանի դար առաջ աշխարհին տվեց Վերածնության մշակույթի նմուշներ: Սրահի ձևավորման մեջ իրենց ուրույն տեղն ունեն Բագրատունիների մայրաքաղաք Անիի ոճական, ճարտարապետական նրբերանգները:
երվանդունիներ

60 նստատեղ
Երվանդունիների գեղեցիկ սրահը զարդարված է պատմական նկարներով և գեղեցիկ ջահերով, ինչը, ժամանակակից ոճի մեջ լինելով, միևնույն ժամանակ ապահովում է պատմականության յուրօրինակ զգացողություն: Այս սրահը իդեալական վայր է ընկերների կամ բարեկամների հետ փոքրիկ հավաքույթներ կազմակերպելու համար, ինտերիերը ստիպում է կտրվել առօրյա հոգսերից և մի փոքր հանգստանալ այս գեղեցիկ սրահում՝ շրջապատված հրաշալի և հետաքրքիր տեսարանով:

գինետուն
Այստեղ առավել քան ընդգծված են կովկասյան տարրերը: Այն 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի պանդոկ-գինետների ոճով է՝ սկսած աթոռներից ու սեղաններից, վերջացրած՝ սպասքով և տարբեր աքսեսուարներով:
Այստեղ կարելի է ապահովել շատ հանգիստ ընտանեկան միջավայր, իսկ ժամը 19.00-ից հանգիստ զուգակցել բազմաժանր երաժշտության ներքո:
Պանդոկի առաջին հարկում գտնվում է Մառանը, որտեղ կան նաև մինչև 6 հոգու համար նախատեսված առանձին սենյակներ:

առանձնասենյակներ եվ բացօթյա տաղավարներ
«Կովկաս» համալիրի բաց և փակ առանձնասենյակները շատ արագ կարող են արձագանքել թե՛ եղանակի, թե՛ ձեր տրամադրության և հոգեվիճակի փոփոխությանը: Ամռանը բացօթյա տաղավարներում՝ ջրավազանի մոտ, շատ հաճելի է ճաշել կամ սուրճ խմել մեր թոնիրում պատրաստված համեղ և անուշաբույր գաթայով:
Իսկ ահա փակ առանձնասենյակները կահավորված են այսպես կոչված «մասնագիտությունների» տրամաբանությամբ: Օրինակ՝ «Ձկնորսական» կոչվող առանձնասենյակում ձկնորսությանը բնորոշ ոճ ու պարագաներ են, «Որսորդականում»՝ որսորդությանը բնորոշ: Իսկ առանձնասենյակների մեծ մասում, ընդհանրապես, փորձ է արվել ստանալ 18-19-րդ դարերին բնորոշ կովկասյան քաղաքային միջավայր: