Կանոնակարգ
1․ Գրանցում/Դուրս գրում
- Գրանցվել կարող են 18 տարեկանը լրացած անձիք
- Գրանցումը – ժամը 14:00-ից
- Դուրս գրումը – մինչև 12:00-ն
1․1․ Վաղ ժամանում` հնարավորության դեպքում
- Ժամը 00։00-ից մինչև 06։00-ն կգանձվի սենյակի ամբողջական արժեքը
- Ժամը 06։00-ից մինչև 14։00-ն կգանձվի սենյակի արժեքի 50%-ի չափով
1․2․ Ուշ դուրս գրում`
- 12։00-ից մինչև 18:00-ն` կգանձվի սենյակի արժեքի 50%
- 18:00 -ից հետո` կգանձվի սենյակի ամբողջ արժեքը
2․ Ամրագրման դադարեցման քաղաքականություն
Ձեր կողմից կատարված ամրագրումը չեղարկելու դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել հյուրանոցին Ձեր ժամանման օրվանից 24 ժամ առաջ, այլապես Ձեզանից կգանձվի մեկ օրվա վճար:
3․ Վճարման Եղանակներ
Վճարումները իրականացվում են միայն ՀՀ դրամով
- Քարտային
- Կանխիկ
4․ Կենդանիներ
Կենդանիների հետ հյուրանոց այցելությունները չեն թույլատվում
5․ Այցելուներ
- Այցելուների հետ հանդիպման համար խնդրում ենք օգտագործել Լոբբի սպասասրահը, ռեստորանը և բարը
- Սենյակում այցելուին հյուրընկալելու համար, խնդրում ենք ներկայացնել այցելուի անձը հաստատող փաստաթուղթ
6․ Երեխաներ
- Մանկական մահճակալը տրամադրվում է անվճար
- Մինչև 6 տարեկան երեխաները կարող են կիսել սենյակը իրենց ծնողների հետ անվճար
- 6-12 տարեկան երեխաները կարող են կիսել սենյակը իրենց ծնողների հետ 50 % զեղչով
7․ Ավտոկայանատեղի
Հյուրերի համար ծառայությունը մատուցվում է անվճար
8․Սննդի քաղաքականություն
Հիգիենայի և որակի պահպանման կաննոներից դրդված՝ խնդրում ենք Ձեզ, հյուրանոցի ռեստորանի և լողավազանների տարածք սնունդ և խմիչք չտանել:
9․ Ծխելու քաղաքականություն
Հյուրանոցում և սենյակներում ինչպես նաև չծխողների վայրերում ծխելը խստիվ արգելված է։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այն հյուրերը ովքեր ծխում են չթույլատրելի տարածքներում, կտուգանվեն 50․000 ՀՀ դրամի չափով:
10․ Արժեքավոր իրեր
Հյուրանոցի բոլոր համարներում առկա է չհրկիզվող պահարան և եթե դուք ճանապարհորդում եք թանկարժեք իրերով այն լավագույն պահպանման վայրն է: Ցանկանում ենք տեղեկացնել, որ հյուրանոցը պատասխանատվություն չի կրում կորած իրերի համար:
11․ Հյուրանոցի գույքը
Արգելված է վնասել հյուրանոցին պատկանող գույքը, հակառակ դեմքում՝ կգանձվի փոխհատուցման վճար: